«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի մասին։
««Բրայթոնի» խաղից հետո, երբ ֆուտբոլիստներին տեսա հանդերձարանում, նրանք նման էին քամած կիտրոնի։ Նրանք նույնիսկ չէին կարողանում վերցնել իրենց հեռախոսները։ Պատկերացրեք, թե որքան հոգնած էին նրանք՝ նույնիսկ ուժ չունեին համացանց մտնելու համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերելBBC-ն:
Հոկտեմբերի 22-ին «Սիթին» Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում 3:1 հաշվով հաղթել էր «Բրայթոնին»: Երեք օր անց թիմը Չեմպիոնների լիգայում ոչ-ոքի էր խաղացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ (0:0):
























































