«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլում», կմնա անգլիական ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա բրազիլացին, չնայած ազդրի վնասվածքին, ժամանակից շուտ չի վերադառնա իտալական ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում Արթուրը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 3 հանդիպում՝ ընդհանուր առմամբ խաղալով 144 րոպե։ Նա նաև մեկ խաղ է անցկացրել երիտասարդական թիմի կազմում։
























































