Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իսպանական թիմի հետ պայմանագրի ավարտին կարող է վերադառնալ «Տոտենհեմ», որի կազմում հանդես է եկել 2008-2012 թվականներին։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 37-ամյա խորվաթ ֆուտբոլիստը մերժել է ՄԼՍ-ի երկու ակումբի առաջարկ և պատրաստ է դիտարկել Լոնդոն վերադարձը։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը 14 խաղում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։
























































