ՄՅՈՒ-ն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 31-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեային, բայց պայմանագրի կրճատմամբ։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ կետ ունի։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։
Դե Խեան ՄՅՈՒ է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2011-ի ամռանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դե Խեային չի ընդգրկել աշխարհի առաջնության ընդլայնված հայտացուցակում։