«Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն մյուս ամառ պետք է «Բարսելոնայում» փոխարինի Սերխիո Բուսկետսին։ Երկու ֆուտբոլիստի պայմանագիրն էլ ավարտվում է մրցաշրջանի վերջում․ Բուսկետսը պետք է կարիերան շարունակի ՄԼՍ-ում, իսկ Կանտեն նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության չի եկել լոնդոնցիների հետ։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։
31-ամյա Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ երկու խաղի և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հիմա ֆրանսիացին վերականգնվում է ծնկատակի ջլի վնասվածքից․ նա վստահաբար բաց է թողնելու առաջիկա աշխարհի առաջնությունը։