«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Լեսթերի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի վիճակի մասին։
«Նա իրեն ավելի լավ է զգում, բայց այսօր կմարզվենք ու մի քանի ժամից կգնահատենք իրավիճակը։ Տեսնենք՝ ինչպես է զգում ոտքը և որոշում կկայացնենք։
Երկու ժամից կիմանամ՝ կարող է խաղալ, թե ոչ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Հոլանդը ՉԼ խմբային փուլի «Բորուսիայի» դեմ խաղի (0-0) առաջին կեսից հետո փոխարինվել էր։ «Սիթին» «Լեսթերին» կհանդիպի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին։