Հոկտեմբերի 28-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Բրուքլին Նեթս» — «Դալաս Մավերիկս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում Մավերիքսի հաղթանակով՝ 129:125:
Լուկա Դոնչիչը հաղթողների կազմում թրիփլ-դաբլ է գրանցել՝ 41 միավոր, 11 անդրադարձ և 14 արդյունավետ փոխանցում: Կայրի Իրվինգը 39 միավորով լավագույն էր Նեթսի կազմում: Եվս 37 միավոր վաստակել է Քևին Դյուրանտը։
Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ հաշիվները․
Բրուքլին — Դալլաս — 125:129 (23:30, 36:31, 25:29, 28:22, 13:17)
Գոլդեն Սթեյթ — Մայամի — 123:110 (31:30, 32:29, 29:28, 31:23)
Օկլահոմա — Քլիպերս — 118:110 (34:24, 19:36, 36:27, 29:23)
Սակրամենտո — Մեմֆիս — 110:125 (28:32, 28:31, 27:31, 27:31)