«Մանչեսթեր Յունայթեդը» իր տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկել է դարպասապահ Դավիդ դե Խեային փոխարինելու երկու թեկնածուների, ով կարող է թիմից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի իր պայմանագիրը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Տեն Հագի դիտակետում են Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը, ինչպես նաև «Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոշտան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չի լինի երկարաձգել պայմանագիրը Դե Խեայի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ իսպանացին համաձայնի աշխատավարձի կրճատմանը։
Այս պահին իսպանացին ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է։