«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը պատմել է, որ պատրաստ է մրցաշրջանի ընթացքում 70 հանդիպման մասնակցել:
«Ես լավ եմ վերականգնվում խաղերից հետո. ավելի լավ եմ սնվում, ավելի լավ եմ քնում և վայելում եմ կյանքը «Արսենալի» մարզաշապիկով: Այնպես որ ես մրցաշրջանի ընթացքում պատրաստ եմ 50, 60 և 70 հանդիպում անցկացնել:
Կարծում եմ, որ ես մեծ էներգիա ունեցող խաղացող եմ: Ամբողջ ընթացքում վազում եմ, պայքարում, բայց երբ ամեն օր մարզվում ես Սակայի և Մարտինելիի հետ, հասկանում ես, որ նույնիսկ մոտ չես նրանց: Նրանք պարզապես կանգ չեն առնում: Նրանք իսկական մեքենաներ են, որակյալ ֆուտբոլիստներ, և դեռ երիտասարդ են, նրանք ընդամենը 21 տարեկան են»,- Ժեզուսի խոսքերն է փոխանցում Reuters-ը:
«Արսենալը» գլխավորում է Եվրոպա լիգայի A խմբի մրցաշարային աղյուսակը: Միկել Արտետայի թիմը 4 խաղից հետո 12 միավոր ունի: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Արսենալը» կմրցի հոլանդացի ՊՍՎ-ի հետ:
























































