«Նապոլիի» մարզական տնօրեն Քրիստիանո Ջունտոլին մեկնաբանել է այն շշուկները, թե «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել իտալական թիմ.
«Ռոնալդուի ձեռքբերումը հունվարի՞ն. մենք ոչ մի ձեռքբերում չենք նախատեսում հուվարին: Թիմում որևէ բան փոխելու կարիք չունենք: Մենք հիանալի ենք խաղում և չենք նախատեսում նոր ֆուտբոլիստների ձեռք բերել այս օրվա դրությամբ»,- իտալացի ֆունկցիոների խոսքերն է փոխանցում Dazn-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվողը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անվճար կհեռանա թիմից: Ռոնալդուի տրանսֆերի հիմնական հավակնորդներից մեկը «Նապոլին» էր: Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Իտալիայի առաջնություն:
























































