«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 6-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ, ինչը ռեկորդային է ակումբի համար: Այս մասին հայտնում է OptaJoe-ը:
ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» երեկ 3-0 հաշվով հաղթել է «Այաքսին» և ապահովել է իր մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլին՝ 5 տուրից հետո վաստակելով 12 միավոր միավոր: «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Այն գլխավորում է «Նապոլին», որը 15 միավոր ունի:
Կլոպը 2015 թվականից է գլխավորում «Լիվերպուլը»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: 2019 թվականին թիմը Կլոպի գլխավորությամբ հաղթեցին Չեմպիոնների լիգայում՝ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ:
























































