«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի պաշտպան Հարի Մագուայրի մասին։ Մագուայրը սեպտեմբերի 15-ից հետո խաղ չի անցկացրել մանչեսթերյան ակումբի կազմում։
«Նա միշտ կարևոր դեր է խաղում։ Մագուայրը վնասվածք ուներ, բայց հիմա ուրախ ենք, որ նա ապաքինվել է։ Նա պետք է վերադառնա խաղերին։
Խոսքը միշտ ցուցադրած խաղի մասին է։ Ինչ վերաբերում է որակներին, ապա ոչ մի խնդիր չկա այդ առումով։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, որը պոտենցիալ ունի թիմին օգնելու համար»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































