Կրիշտիանու Ռոնալդուն կընդգրկվի «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում՝ Եվրոպայի լիգայի «Շերիֆի» դեմ խաղի համար։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Տեն Հագը նաև ասել է, որ պաշտպան Ռաֆայել Վարանը չի խաղա առաջիկա խաղերում՝ Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում (1:1) ստացած վնասվածքի պատճառով։
«Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ հոկտեմբերի 27-ին, տանը կխաղա «Շերիֆի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: