Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը կարող է մոտ ապագայում հայտնվել անգլիական թոփ-ակումբում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ Չեխիայի հավաքականի խաղացողի ելույթներին ուշադիր հետևում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը եղել է «Ման․Յունայթեդի» կարճ ցուցակում այն պահից, երբ թիմը գլխավորում էր Ռալֆ Ռանգնիկը։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում 24 գոլ է խփել։
Դեռ հայտնի չէ, թե որ տրանսֆերային պատուհանի ժամանակ է ակումբը նախատեսում պայմանագիր կնքել չեխ ֆուտբոլիստի հետ։ Առայժմ ակումբների միջև շփումներ չեն եղել։