Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է ակումբի նոր տեխնիկական տնօրենի անունը։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Լոուրենս Ստյուարտը, ով նախկինում նմանատիպ պաշտոն էր զբաղեցնում ֆրանսիական «Մոնակոյում»։
Միևնույն ժամանակ, «արիստոկրատների» հայտարարության մեջ նշվում է, որ մասնագետը կմիանա լոնդոնյան ակումբին հենց որ ավարտի իր պարտականությունները «մոնեգասկների» ճամբարում։
Հիշեցնենք, որ ակումբի նախկին դարպասապահ Պետր Չեխը մինչ նոր սեփականատերերի գալը «Չելսիի» տեխնիկական տնօրենն էր։ Ակումբի ղեկավարության փոփոխությունից հետո նա հեռացավ թիմից և մինչ օրս գործազուրկ է։
«Չելսին» նաև նոր մարզական տնօրեն է փնտրում։ Թեկնածուներից մեկը Քրիստոֆ Վիվելն է, ով վերջերս լքել էր իր պաշտոնը «Լայպցիգում»։