Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խաղում «Չելսին» հաղթեց «Զալցբուրգին» (2:1):
«Կապույտների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը ակումբում նշանակվելուց ի վեր իր անպարտելիության շարքը երկարացրեց մինչև 9 խաղ: Նա դարձավ ակումբի պատմության երկրորդ մասնագետը, ով հասել է այս նվաճմանը։ Առաջինը Ուիլյամ Լյուիսն էր 1906/07 մրցաշրջանում։
Նաև «Զալցբուրգի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ լոնդոնցիներն ապահովեցին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիրը։
47-ամյա Փոթերը «Չելսին» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերի 8-ից։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հոկտեմբերի 29-ին «Բրայթոնի» հետ, որը Փոթերը մարզել է մինչ լոնդոնյան ակումբին միանալը։