Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լայպցիգը» 3։2 հաշվով հաղթեց «Ռեալին»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Յոշկո Գվարդիոլը, Կրիստոֆեր Նկունկուն և Տիմո Վերները։
Մադրիդյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Վինիսիուս Ժունիորը և Ռոդրիգոն։
«Լայպցիգը» 9 միավորով խմբում 2-րդ տեղում է։ «Ռեալը» 10 միավորով առաջին տեղում է։
«Միլանը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»։ Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Մատեո Գաբիան, Ռաֆայել Լեաուն, Օլիվյե Ժիրուն և գրանցվեց մեկ ինքնագոլ։
«Միլանը» 7 միավորով խմբում 2-րդ տեղում է։
























































