«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Զալցբուրգի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Հաճելի է գոլ խփել այնտեղ, որտեղ ես ծնվել եմ: Խաղին հետևում էին իմ ծնողներն ու ընկերները։
Գիտեինք, որ երկրորդ խաղակեսում մրցակիցը լիցքավորված է դուրս գալու, բայց ևս լավ արձագանքեցինք։
Ես հաճախ չեմ գոլ խփում, բայց այս գոլը լավն էր։ Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ թիմը հաղթի, իսկ ով գոլ կխփի, թերևս երկրորդական է»,- Կովաչիչի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Չելսին» 10 միավորով գլխավորում է խմբային աղյուսակը և հաղթանակի շնորհիվ ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում։