Ունաի Էմերին խոսել է «Ասթոն Վիլլան» գլխավորելու պատճառների մասին։
«Վիլյառեալում» ես գտա ինձ հոգեհարազատ բան, բայց ես ապրում եմ իմ մասնագիտությամբ: Ես մտածեցի, որ պետք է ընդունեմ այս առաջարկը, այս մարզական մարտահրավերը, ձեռնարկեմ նոր նախագիծ։
Սա անձնական և մասնագիտական որոշում է: Ես տնից հեռացա 24 տարեկանում՝ բացվելով պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Էմերին։
«Վիլյառեալում» ես հիանալի պահեր եմ ունեցել»,- Էմերիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։