«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ՉԼ խմբային փուլում «Բավարիայի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է այս խաղարկության մասին։
«Չէինք սպասում նրան, ինչ տեղի ունեցավ մեզ հետ ՉԼ այս խաղարկությունում։ Բայց դա անցավ, ու շատ ենք ափսոսում։ Հիմա ոչինչ անել չենք կարող, չնայած փոքր հույս ունենք կապված Պլզենի «Վիկտորիայի» և «Ինտերի» խաղի հետ;
Պետք է սպասել ու տեսնել՝ ինչ է լինում։ Բայց հասկանում ենք, որ իրավիճակն իսկապես բարդ է։ Քանի դեռ շանս կա, պետք է հավատանք։ Գիտենք, որ ամեն ինչ բարդ է, և մեզ մի քիչ հաջողություն պետք կգա։ Բայց պատրաստ ենք ամեն ինչի։ «Բավարիայի» հետ խաղում ևս պիտի լավ խաղ ցույց տանք»,- պեդրիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































