Սերխիո Ագուերոն պատմել է՝ ինչպես է Պեպ Գվարդիոլան վերահսկել իր քաշը «Ման Սիթիում»։
-Եթե քո իդեալական քաշը 79-80 կգն է, ապա դու չես խաղա, եթե 100 գրամ ավելի կշռես։ Բայց այդպես լինում է։ Օրինակ, կերել ես հավ և կերել ես պետք եկածից մի փոքր ավելի։ Ընդամենը 50 գրամ ավելի կկշռես։
-Եվ Գվարդիոլան իսկապե՞ս Ձեզ այդ պատճառով չէր խաղացնում։
-Այո՛, նրա առաջին մրցաշրջանում մենք 3-4-րդ տեղերում էինք, և նա ասաց․ «Դու հայտացուցակում չես լինի, որովհետև այս շաբաթ չափից շատ գեր ես»։ Իսկ ես ի՞նչ կարող էի ասել։ Նա ճիշտ էր․․․Պեպը դա լավ ձևով էր ասում։ Եվ այդ ժամանակ ինձ այնքան էլ չէր հավատում։ Բայց ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել մարզիչներին։
Սկզբում Գվարդիոլան ինձ խնդրում էր շատ պրեսինգի դիմել կենտրոնական պաշտպանների հետ, ու շունչս ուղղակի չէր հերիքում գրոհելու համար։ Ես պրեսինգի դիմելու սովոր չեմ, բայց հետո Գվարդիոլան ինձ սովորեցրեց դա անել,- «Ման Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուի խոսքերն է փոխանցում El Chiringuito-ն։