«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հարթել են կոնֆլիկտը։ Այս մասին հայտնում է ESPN-ը լրագրող Ռոբ Դոուսոնը։
Ըստ աղբյուրի՝ մարզիչն ու ֆուտբոլիստն անընդհատ կապի մեջ են եղել, երբ պորտուգալացին դուրս էր մնացել «Չելսիի» հետ խաղի հայտացուցակից։
Այսօր Ռոնալդուն արդեն մարզվել է թիմի հետ և կընդգրկվի Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Շերիֆի» հետ խաղի հայտացուցակում։