«Տոտենհեմի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Սելին Բիզե Իլդհուսեյը ամուսնության առաջարկ է ստացել իր ընկերոջից՝ «Ստանդարտի» ֆուտբոլիստ Արոն Դոննումից, որը նա արել է խաղադաշտում՝ իր ծննդյան օրը կայացած «Ստանդարտ»-«Անդերլեխտ» խաղից հետո։
«Դա պլանավորված էր։ Բայց եթե պարտվեինք այս խաղում, ես դա չէի անի։ Դա կատարյալ պահ էր: Մենք արդեն երկու տարի է, ինչ միասին ենք, և ես խենթորեն սիրահարված եմ նրան: Ես գիտեի, որ նա իսկապես ուզում էր ամուսնանալ։ Այնպես որ, ոչ, ռիսկ չկար, որ նա կհրաժարվի»,- Դոնումին մեջբերում է Het Niewsblad-ը: