Ինչպես տեղեկացնում է Calcio Style կայքը, «Նյուքասլ Յունայթեդը» դիտարկում է «Միլանի» դարպասապահ Մայք Մեյնանի տրանսֆերի ձևակերպումը։
Հաղորդվում է, որ ֆրանսիացի դարպասապահը հայտնվել է անգլիական Պրեմիեր լիգայի շատ ակումբների դիտակետում, սակայն ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են հենց «կաչաղակները»:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին միայն նախորդ մրցաշրջանում է միացել «Միլանին», սակայն ֆուտբոլիստի գործակալը հայտնում է, որ անգլիական ակումբներից հետաքրքությունը միայն աճում է:
Այսպիսով, կորցնելով Ջանլուիջի Դոնարումային, «ռոսոներիները» կարող են մնալ նաև առանց Մեյնանի, ում հետ պայմանագիր են կնքել հենց իտալացուն փոխարինելու համար:
























































