«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն «Բավարիայի» հետ տնային խաղից առաջ խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հնարավորությունների մասին։
4 տուրից հետո «Բարսելոնան» C խմբում 4 միավորով 3-րդ տեղում է։ «Բավարիան» ունի 12 միավոր, «Ինտերը»՝ 7։
«Թիմը վրդովված է Չեմպիոնների լիգայում գրանցած արդյունքներից: Բայց հիմա մենք ճիշտ ուղու վրա ենք։ Չավին և նրա անձնակազմը գիտեն, թե ինչպես բարձրացնել մեր վստահությունը՝ պատրաստվելով հաջորդ խաղերին: Փլեյ-օֆֆ դուրս գալը դժվար յլինի, բայց ոչ անհնար: Ցանկանում եմ, որ երկրպագուները չդադարեն հավատալ դրան»,- Կեսիեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
«Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: