«Լիվերպուլի» նորեկ Դարվին Նունյեսը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի ամենաարագավազ խաղացողն է:
Squawka-ի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը հասել է 35,5 կմ/ժ արագության։ Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Էրլինգ Հոլանդը։ «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվողը հանդիպումներից մեկում վազել է 35,2 կմ/ժ արագությամբ։
Հիշեցնենք, որ Դարվինը «Լիվերպուլ» է տեղափոխվել Լիսաբոնի «Բենֆիկայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա տրանսֆերը մերսիսայդյան գրանդին արժեցել է 80 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում 23-ամյա խաղացողը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: