«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ԱԱ-2022-ի ժամանակ հարձակվող Էրլինգ Հոլանդի արձակուրդի մասին:
Նորվեգիայի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս 22-ամյա գոլահարը, չի մասնակցի առաջիկա ԱԱ-ին։
«Ինչպես Էրլինգը կանցկացնի այս ժամանակը, կորոշի նրա հաջողությունները մրցաշրջանի երկրորդ կեսում: Հոլանդը տուն ունի Մարբելայում, որտեղ նա կանցկացնի արձակուրդը և գոլֆ կխաղա: Հուսով եմ ԱԱ-ի ընթացքում նա շատ չի ուտի ու խմի։ Նա պետք է լավ մարզավիճակով վերադառնա»,- Talksport-ին ասել է իսպանացի մարզիչը։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: