Բասկետբոլի ազգային ասոցիացիան նշել է 2022/23 մրցաշրջանի առաջին շաբաթվա լավագույն խաղացողներին։
Պորտլենդի պաշտպան Դամիան Լիլարդը ճանաչվել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի շաբաթվա լավագույն խաղացող։ Նա միջինը մեկ խաղում վաստակել է 34,0 միավոր։
Բոսթոն Սելթիքսի հարձակվող Ջեյսոն Տատումը NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի շաբաթվա լավագույն խաղացող է: Նրա միջին ցուցանիշը մեկ խաղում կազմել է 34,7 միավոր։
Նոր մրցաշրջանի առաջին շաբաթում Պորտլենդն ու Բոստոնը հաղթել են իրենց բոլոր երեք խաղերում։