«Ասթոն Վիլան» նոր գլխավոր մարզիչ ունի։ Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ այդ պաշտոնին նշանակվել է իսպանացի մասնագետ Ունաի Էմերին։
Մինչ այսօր Էմերին մարզում էր իսպանական «Վիլյառեալը», որի հետ նա 2021/22 մրցաշրջանում հաղթել է Եվրոպայի լիգան։ Բացի դրանից, իսպանացին նույն մրցաշարը հաղթել է նաև «Սևիլյայի» հետ։
Էմերին աշխատել է նաև ՊՍԺ-ում և 2018/19 մրցաշրջանում դարձել Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը, երկու անգամ Ֆրանսիայի լիգայի գավաթը, երկու անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը։