«Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին խոսել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ հարաբերությունների մասին։
Ֆրանսիացի կիսապաշտպանը խաղացել է «զինագործների» կազմում 2018/2019 և 2019/2020 մրցաշրջաններում, որից հետո երկու մրցաշրջան վարձավճարով անցկացրել է այլ թիմում:
«Ճիշտ է, Արտետայի հետ իմ հարաբերությունները լավագույնը չէին։ Միշտ փորձել եմ աշխատել և լավագույնս տալ մարզումների և հանդիպումների ժամանակ։ Բայց նա իմ փոխարեն նախընտրեց այլ խաղացողների, ես հարգում եմ այս որոշումը։ Ես երիտասարդ էի, ինձ խաղային ժամանակ էր պետք, որպեսզի շարունակեմ դուրս գալ խաղադաշտ և առաջադիմել: Երբ երիտասարդ ես, գլխավորը խաղալն է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
Գենդուզին այս մրցաշրջանում Մարսելի կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։