«Աստոն Վիլան» ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Ունաի Էմերիին: Այս հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Էմերին այժմ գլխավորում է իսպանական «Վիլյառեալը», սակայն անգլիական ակումբը պատրաստ է վճարել հրաժարագինը, որը նշված է Էմերիի պայմանագրում։
Էմերին «Վիլյառեալի» գլխավոր մարզիչն է 2020 թվականի հուլիսից։ 50-ամյա մարզչի գործող պայմանագիրը «դեղին սուզանավի» հետ նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ, «Ասթոն Վիլան» հայտարարել էր Սթիվեն Ջերարդի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: