«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ ներկայումս գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»։
23-ամյա կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականին «Բայերից»։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025-ի ամառ։
























































