Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հայտնվել է եվրոպական թոփ ակումբների թիրախում: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հաղորդվում է, որ Ֆրիմպոնգի տրանսֆերի հավակնորդների թվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Վերջերս կիսապաշտպանը ընդգրկվել էր Նիդեռլանդների հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության համար։
Այս մրցաշրջանում 21-ամյա Ֆրիմպոնգը Գերմանիայի առաջնությունում դարձել է 5 գոլի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում խփել է մեկ գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
























































