«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ 13-րդ տուրում «Սաութհեմփթոնի» հետ գրանցած ոչ-ոքին (1-1):
«Ոչ մի դժգոհություն չկա։ Սա ֆուտբոլ է։ Մենք իսկապես լավ տեսք ունեինք առաջին կեսում և ամբողջովին վերահսկում էինք խաղը, մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, որոնք չիրացրեցինք։ Պրեմիեր-լիգայում, ցավոք, եթե դա չեք անում, կարող եք խնդիրներ ունենալ։
Երկրորդ կեսում մենք խնդիրներ ունեցանք կապված փոխանցումների քանակի, գնդակին տիրելու հետ և դա մեզ թույլ չտվեց վերահսկել խաղն այնպես, ինչպես մենք ցանկանում էինք։ Նրանց երկար փոխանցումներն ու ստանդարտները փչացրեցին մեր խաղը։ Մենք փորձեցինք արձագանքել, ու կարծում եմ՝ երկրորդ կեսում երկու ամենավառ պահը մենք ենք ունեցել, բայց դրանք բաց թողեցինք»,- Արտետայի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Այս խաղից հետո «Արսենալը» 28 միավոր է վաստակել և շարունակում է գլխավորել ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։
























































