Անգլիական Պրեմիեր-լիգայի 13-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Նյուքասլին» և 1-2 հաշվով հաղթանակ է տարել։
Հյուրերը հաշվի մեջ առաջ են անցել խաղի 31-րդ րոպեին, երբ Կալում Ուիլսոնն օգտագործել է իր պահը։ 40-րդ րոպեին «Նյուքասլն» ամրապնդել է իր առավելությունը՝ Միգել Ալմիրոնի խփած գոլի շնորհիվ։ Տանտերերի կազմում մեկ գնդակ ետ է բերել Հարի Քեյնը՝ 54-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, սակայն ավելին անել լոնդոնցիներին չի հաջողվել։
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն են զբաղեցնում՝ վաստակած 21 միավորով։ «Տոտենհեմը» 3-րդ տեղում է։ Անտոնիո Կոնտեի սաները 23 միավոր ունեն։
























































