Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Գրանիտ Ջական։
Պատասխան գոլը 65-րդ րոպեին խփեց Ստյուարտ Արմստրոնգը։
«Արսենալը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 2 միավորով է առաջ 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։
























































