ԱՊԼ 13-րդ տուրում «Ման Սիթին» ընդունել էր «Բրայթոնին» և 3-1 հաշվովՀոհաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։ Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցած Հոլանդը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 53-րդ րոպեին, հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 75-րդ րոպեին Կևին դե Բրյույնեն հաշիվը դարձրեց 3-1։
Այս խաղից հետո «Ման Սիթին» 26 միավորով 2-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Բրայթոնը» 15 միավորով՝ 8-րդը։
























































