Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Չելսիին»։ Այս խաղը բաց կթողնի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի որոշմամբ դուրս է մնացել հայտացուցակից։
Ռոնալդուն խաղից առաջ գրառում է կատարել Instagram-ում։
«Առաջ, «Մանչեսթեր Յունայթեդ»»,- գրել է պորտուգալացի հարձակվողը։
«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։