«Չելսիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիս Ջեյմսը խոսել է Չեմպիոնների լիգայի «Միլանի» հետ խաղում (2։0) ստացած վնասվածքի մասին, որի պատճառով ֆուտբոլիստը կարող է բաց ԱԱ 2022-ը”
«Միլանի» խաղից հետո ես չէի կարծում, որ իրավիճակն այդքան վատ է։ Եվս մեկ օր մնացի Միլանում և մտածեցի, որ դա միգուցե փոքր բան է։ Մեկ-երկու օր այցելեցի վիրաբույժին: Նա ասաց, որ մոտ երկու ամսով բացակայելու եմ։
Դա ակնհայտորեն սարսափելի է, և դուք գիտեք, որ աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ ամիս: Մանկուց միշտ ցանկացել եմ խաղալ աշխարհի առաջնությունում, և սա իմ առաջին հնարավորությունն է։ Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի փորձեմ այնտեղ լինել։ Ցավոք վնասվածքը սխալ ժամանակին է եկել»,- ասել է Ռիս Ջեյմսը YouTube-ի իր ալիքի տեսանյութում։
























































