«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը որոշել էր պորտուգալացուն չընդգրկել «Չելսիի» հետ հանդիպման հայտացուցակում այն բանից հետո, երբ Ռոնալդուն հեռացել էր «Օլդ Թրաֆորդից»՝ չսպասելով «Տոտենհեմի» հետ հանդիպման եզրափակիչ սուլիչին։
Ավելի ուշ տեղեկություններ եղան, որ հարձակվողը կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Նման բան չկա: Ես հույսեր եմ կապում Կրիշտիանուի հետ, այնպես որ, այս պահին դա չի քննարկվում:
«Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ երկու դեպքն էլ անընդունելի է, երբ նա ժամանակից շուտ է հեռացել։
Նա բաց կթողնիհաջորդ խաղը, իսկ հետո մենք կշարունակենք համատեղ աշխատանքը։ Ես բաց եմ դրա համար: Հայտարարության մեջ մենք ասել ենք, որ Կրիշտիանուն մնում է թիմի կարևոր մասը, և ես հույսեր եմ կապում նրա հետ մինչև մրցաշրջանի ավարտը»,- տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































