«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե ինքը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
«Եթե ընդհանրական խոսենք, ապա բոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ «Բարսելոնայում»։ Այն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է։ Այն, որ իմ անունը կապում են այդ ակումբի հետ, մեծ պատիվ է։
Ո՞վ չէր ցանկանա խաղալ «Բարսելոնայում»։ Դա նորմալ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։