«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական հայտարարել է, որ լոնդոնյան ակումբից հեռանալու շեմին է եղել:
«Ես շատ մոտ էի «Արսենալից» հեռանալուն. Իմ իրերն արդեն հավաքել էի։ Միկել Արտետան կանգնեցրեց ինձ։ Ես նախկինում երբեք չեմ հանդիպել նրան։ Այդ ժամանակ ես հասկացա, որ մենք երկուսս էլ կարող ենք փոխել իրավիճակը: Ֆուտբոլը ոչ միայն վերելքներ է, այլ նաև վայրէջքներ»,- ֆուտբոլիստի խոսքերն էմեջբերում Goal.com-ը։
29-ամյա Ջական «Արսենալ» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի տասը խաղում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Գրանիտ Ջակայի և «Արսենալի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: