Կրիշտիանու Ռոնալդուի քույրը սոցցանցերում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» եղբոր կարգավիճակի մասին։
«Տոտենհեմի» հետ 12-րդ տուրի հանդիպմանը մեկնարկային կազմում չհայտնված պորտուգալացին լքեց պահեստայինների նստարանը՝ չսպասելով խաղի ավարտին։ Բացի այդ, խաղացողը լքել է մարզադաշտը՝ չմտնելով հանդերձարան։ Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռոնալդուն չի լինելու թիմի հայտացուցակում՝ «Չելսիի» հետ խաղում։
«Ինչ լինում է, լինում է։ Եվ ես շատ բան եմ տեսնում: Հիմնականում՝ անհարգալից վերաբերմունք»,- գրել է Էլման Ավեյրոյին:
37-ամյա Ռոնալդուն այս մրցաշրջանում 12 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: