Ամստերդամի «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»:
Թիմի նախկին դարպասապահին առաջարկվել է մանչեսթերյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, և հոլանդացին հետաքրքրված է տեղափոխությամբ, հայտնում է լրագրող Քրիս Վուրցը։ Կողմերի միջև բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ։
Էդվին վան դեր Սարը 2012 թվականից աշխատում է «Այաքսում», իսկ հոլանդական գրանդի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Որպես ֆուտբոլիստ՝ վան դեր Սարը պաշտպանել է «Ման․ Յունայթեդի» գույները 2006-ից 2011 թվականներին՝ անցկացնելով 266 հանդիպում, որից հետո կախել է խաղակոշիկները մեխից։