inews.co.uk-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձմռանը բաց թողնել Կրիշտիանու Ռոնալդուին:
Պորտուգալացու պայմանագիրը մանկունիանցիների հետ կավարտվի 2023 թվականի ամռանը։
Այսպիսով, ըստ աղբյուրի, Ռոնալդուն կհեռանա ակումբից, եթե նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացու համար առաջարկներ չստանա։ Այս դեպքում Կրիշտիանուն թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում: Նա դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: