Ժերոմ Ռոտենը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված սկանդալի մեղավորը Էրիկ տեն Հագն է։
«Տոտենհեմի» հետ 12-րդ տուրի հանդիպմանը մեկնարկային կազմում չհայտնված պորտուգալացին լքեց պահեստայինների նստարանը՝ չսպասելով խաղի ավարտին։ Բացի այդ, խաղացողը լքել է մարզադաշտը՝ չմտնելով հանդերձարան։ Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռոնալդուն չի լինելու թիմի հայտացուցակում՝ «Չելսիի» հետ խաղում։
«Տեն Հագը լիովին պատասխանատու է այս ամենի համար: Եթե դուք չեք ծրագրում Ռոնալդուին խաղադաշտ թողնել, ապա ռիսկի մի դիմեք՝ չպետք է նրան անընդհատ պահեստայինի վիճակում պահեք: Եվ տեն Հագը հաճախ դա անում էր։ Երբեմն բացատրություններ էր գտնում, բայց ընդհանուր առմամբ դա նշանակություն չունի։
Տեն Հագը վերաբերվում է Կրիշտիանու Ռոնալդուին այնպես, ինչպես թիմի մյուս խաղացողներին, և դա է խնդիրը: Նա պարզապես ինչ-որ խաղացող չէ: Ռոնալդուին այդպես վարվելը սկանդալ է։ Եթե չես ուզում նրան տեսնել թիմում, պետք է այդպես ասեիր: Այս խաղացողի հետ աշխատելիս շատ բան պետք է հաշվի առնել: Եթե ցանկանում եք նրան հեռացնել թիմից, ապա համաձայնեք խզել պայմանագիրը և մրցաշրջանի սկզբում ասեք նրան. «Մենք քո վրա հույս չենք դում»: Բայց նրա շուրջ չես կարող ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպիսին վերջին հանդիպումների ժամանակ էր։ Նա չպետք է անցնի սրա միջով: Դա անհարգալից վերաբերմունք է»,- ասել է ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպանը RMC Sport-ին: