Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան նվաճել է WTA-ի Ամփոփիչ մրցաշարի ուղեգիր։
Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ բելառուս Վիկտորյա Ազարենկան Գվադալահարայում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում հաղթել է ամերիկացի Մեդիսոն Քիզին։ Կասատկինայի հետ միասին մրցաշարի ուղեգիր է նվաճել նաեւ բելառուս Արինա Սոբոլենկոն։
Ավելի վաղ մրցաշարին մասնակցելու իրավունքին էին արժանացել լեհ Իգա Շվյոնտեկը, թունիսցի Ունս Ժաբերը, ամերիկացիներ Ջեսիկա Պեգուլան և Քորի Գաուֆը, ինչպես նաև ֆրանսուհի Կարոլին Գարսիան։
WTA-ի Ամփոփիչ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը ԱՄՆ Ֆորտ Ուորթ քաղաքում։
























































