«Աստոն Վիլան» հայտարարել է, որ Սթիվեն Ջերարդը լքել է գլխավոր մարզչի պաշտոնը:
Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում «Աստոն Վիլան» պարտվել է «Ֆուլհեմի» հետ խաղում (0:3):
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմը 11 խաղից հետո վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը․ թիմը երկու հաղթանակ է տարել, երեք ոչ-ոքի խաղացել և վեց պարտություն կրել։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սթիվենին իր քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար և մաղթել նրան ամենայն բարիք ապագայում», — ասել է ակուբի մամուլի խոսնակը: