«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքն է որոշել փոխարինման չմտնել ԱՊԼ 12-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (2-0): Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկացել է 37-ամյա հարձակվողին դուրս բերել խաղադաշտ, սակայն անձամբ ֆուտբոլիստը հրաժարվել է, իսկ ավելի ուշ լքել է մարզադաշտը։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։