«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծում է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդն ապագայում կստանա «Ոսկե գնդակը»։
«Ակնհայտ է, որ Հոլանդը վարպետություն ունի։ Նա մեծ ներդրում ունի թիմի խաղում, ինչպես և ընդհանուր ֆուտբոլում։ Նրա բնավորությունն ու տրամադրվածությունը երևում են մարզումների և խաղերի ժամանակ։ Նա յուրահատուկ է։
Բացի դրանից, Էրլինգը շատ համեստ է։ Նա հասկանում է, որ լավագույնը դառնալու համար պետք է շատ աշխատի։ Այդ որակները Հոլանդին կօգնեն էլ ավելի լավը դառնալ։ Ոչ միայն այս մրցաշրջանում, այլև հետագայում։
Նա անհավանական խաղացող կդառնա։ Էրլինգն արդեն այդպիսին է, բայց էլ ավելի լավը կդառնա։ Նրա՝ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերն աճում են»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։